AM
4 March 2002 - 14:17 AMT

ԻՐԱՆԸ ԴԵՄ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆԸ

Թեհրանը չի հանդուրժի արտաքին ուժերի ռազմական ներկայությանը այն երկրներում, որոնք սահմանակից են Իրանին, հայտնել է այսօր պաշտոնական այցով Երեւանում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Շահմանին` Վրաստանի տարածքում ամերիկյան ուժերի հնարավոր տեղակայման կապակցությամբ: Ընդ որում, Իրանի նախարարը հիշեցրել է Պարսկական ծովածոցում երրորդ ուժերի ներկայության տխրահռչակ փորձը: Նա ընդգծել է, որ տարածաշրջանի երկրները իրենք ինքնուրույն պետք է հասնեն խաղաղության եւ կայունացման` առանց արտաքին ուժերի միջամտության:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: