AM
2 March 2002 - 16:17 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐՑԸ

ԱՊՀ մասնակից-պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ վեհաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ալմաթիում բանակցություններ է վարել Թուրքմենստանի նախագահ Սափարմուրատ Նիյազովի հետ: Բանակցությունների գլխավոր թեման թուրքմենական գազի Հայաստան մատակարարման հարցն է: Ինչպես հայտնել է Կասպյան տեղեկատվական գործակալությունը, այդ մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռեւս հունվարին` երկու նախագահների հեռախոսային զրույցի ժամանակ: Այժմ Քոչարյանը եւ Նիյազովը կոնկրետ առաջադրանքներ են որոշել առաջիկա համաձայնագրերի մշակման համար ստեղծված աշխատանքային խմբերի համար: Այդ հարցի առավել մանրակրկիտ քննարկումը նախատեսվում է Թուրքմենստանի նախագահի Հայաստան կատարելիք այցի ընթացքում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: