Համաձայն օպերատիվ տվյալների, որոնք հրատարակել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, գործազուրկների թիվը Հայաստանում 2009 թ-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի գործազուրկների թիվը կազմել է 83.000 մարդ, աճելով 11.4%-վ, համեմատած 2008 թ-ի նույն ժամանակաշրջանի հետ:
Միջին նոմինալ աշխատավարձը 2009 թ-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 98618 դրամ, ինչը 11.5%-վ շատ է համեմատած 2008 թ-ի նույն ժամանակաշրջանի հետ: Ընդ որում, բյուջետային կազմակերպություններում աշխատավարձը աճել է 16.1% եւ կազմել է 81529 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում այն աճել է 8.1%-վ եւ կազմել է 123160 դրամ
Միջին նոմինալ աշխատավարձի ընդհանուր մակարդակը հոկտեմբերին աճել է 1%-վ, համեմատած 2009 թ-ի սեպտեմբերի հետ: