AM
2 March 2002 - 16:05 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՇՈՒՏ Է ԽՈՍԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ես կարծում եմ, դեռ վաղ է խոսել Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման մասին»,- հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը` նկատի ունենալով Վրաստանի Պանկիսի կիրճում ընթացող իրադարձությունները: Չնայած, ինչպես նա է ասում, Պանկիսի կիրճում կա ամերիկյան զինվորականների ներկայություն, նախ եւ առաջ «անհրաժեշտ է պարզել այդ ներկայության մասշտաբները»: Ըստ այնմ, Սերժ Սարգսյանը մեջբերում է արել Ռուսաստանի նախագահի խոսքերը, որ եթե Միջին Ասիայում կա ԱՄՆ զիվորական ներկայությունը, ապա ինչու՞ այն չպետք է լինի Կովկասում: Միեւնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը դեմ հանդես կգա տարածաշրջանում նոր բաժանման գծերի ի հայտ գալուն:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: