ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների Խորհրդի հաջորդ նիստը կկայանա հաջորդ տարվա մայիսին Մոսկվայում, ուրբաթ օրը Յալթայում Խորհրդի ընդլայնված նիստում հայտնեց ԱՊՀ Գործադիր կոմիտեի քարտուղար Սերգեյ Լեբեդեւը: «Որոշում է ընդունվել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հաջորդ տարվա մայիսի 21-ին Մոսկվայում»,- ասաց նա:
Յալթայում ընդլայնված կազմով ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստի ընթացքում ԱՊՀ երկրների վարչապետները որոշեցին վերջնական մշակման հասցնել էներգետիկայի ոլորտում կոնցեպցիայի իրականացման շուրջ առաջնահերթ միջոցառումների ծրագիրը, հաղորդեց Սերգեյ Լեբեդեւը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Որոշումներ են ընդունվել էներգետիկայի ոլորտում համագործակցության կոնցեպցիան քննարկելու եւ ընդունելու մասին: Բայց ծրագիրը` որպես այդ կոնցեպցիայի հավելված, նրա իրագործման միջոցառումների ծրագիրը ուղղվելու է լրացուցիչ մշակման»,- ասաց Լեբեդեւը: