AM
20 November 2009 - 13:21 AMT

2009 թ. հունվար- հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանում արտահանման ծավալը կրճատվել է 40.7 տոկոսով

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, 2009 թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում արտահանման ծավալը` համեմատած 2008 թ. նույն ժամանակահատվածի հետ, կրճատվել է 40.7 տոկոսով եւ կազմել է 200.7 մլրդ դրամ: Ընդ որում, արտահանումը ամսական կտրվածքով կրճատվել է 1.4 տոկոս:

Հայաստանում 2009 թ. հունվար-հոկտեմբերին ներմուծումը կազմել է 928.1 մլրդ դրամ` կրճատվելով 2008 թ. նույն ժամանակահատվածի համեմատ 28.5 տոկոսով, ամսական կտրվածքով ներմուծումն ավելացել է 6.1 տոկոս:

2009 թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 1տրիլիոն 128.2 մլրդ դրամ, ինչը 31 տոկոսով քիչ է 2008 թ. նույն ժամանակահատվածի համեմատ: 2009 թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում արտաքին առեւտրի պակասորդի հաշվեկշիռը կազմել է 727.4 մլրդ դրամ: