Ղազախստանը պատրաստ է տրամադրել իր տարածքը բանակցությունների համար Ղարաբաղի հարցով: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳ փոխնախարար Կոնստանտին Ժիգալովը, ելույթ ունենալով պետական համակարգի կատարելագործման ակադեմիական սիմպոզիումում:
Փոխնախարարը հիշեցրել է, որ նախարարների Հայաստանի եւ Ադրբեջանի հերթական հանդիպումը տեղափոխվել էր Լյուքսեմբուրգ մյուս տարվա փետրվար ամսին:
Ժիգալովի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման շուրջ նշմարվել են դրական միտումներ: «Մենք դրական ենք գնահատում Ռուսաստանի եւ առաջին հերթին Դմիտրի Մեդվեդեւի միջնորդական ջանքերը: Մասնավորապես այն, որ շնորհիվ Ռուսաստանի միջնորդությանը հաջողվեց կազմակերպել ամենաբարձր մակարդակով հանդիպումների շարք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ», ասել է Ժիգալովը:
Մեր երկիրը իր հերթին մտադիր է ակտիվ դեր խաղալ այդ ուղղությամբ, նշել է նա: «Ղազախստանը պատրաստ է տրամադրել իր տարածքը բանակցությունների համար», – ընդգծել է փոխնախագահը, հաղորդում է Կազինֆորմը:
2010 թ-ն ԵԱՀԿ-ի նախագահությունը կանցնի Ղազախստանին:






