AM
23 November 2009 - 09:23 AMT

Փոթի նավահանգստի փակումը չի անդրադառնա Հայաստանի ապրանքների արտահանման վրա

Սեւ ծովի առափնյա շրջաններում հայտարարվել է փոթորկի զգուշացում, եւ Փոթի նավահանգիստը փակվել է բնակլիմայական պայմանների պատճառով: Վաղը 21/11 եղանակը կվատանա, ասվում է «Րեյլվնեշտրանս» ընկերության տրանսպորտային էքսպեդիտորական հաղորդագրությունում:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին «Րեյլվնեշտրանս» ընկերության ավտոմոբիլային փոխադրումների մենեջեր Աշոտ Մերաքյանը, նավահանգիստը կբացվի հենց որ թույլ կտան բնակլիմայական պայմանները, հնարավոր է 1-2 օրից: «Դա շատ կարճ ժամանակահատվածը, եւ ես կարծում եմ, որ նավահանգստի փակումը չի անդրադառնա Հայաստանի ապրանքների արտահանման վրա», – ասել է նա:

«Րեյլվնեշտրանս» ընկերությունը հիմնադրվել է 2004 թ-ն, եւ արդեն գրավել է Հայաստանում բարձր տեղ միջազգային բեռնափոխադրումների շուկայում: Ընկերությունը զբաղվում է բոլոր տեսակի արտահանվող եւ ներմուծվող բեռների տեղափոխմամբ աշխարհի ցանկացած կետից: