AM
23 November 2009 - 10:42 AMT

Դեռեւս իմաստ չունի նոր ֆինանսական լծակներ ներդնել Հայաստանում

Դեռեւս իմաստ չունի նոր ֆինանսական գործիքներ ներդնել Հայաստանի արժեթղթերի շուկայում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման կարծք է հայտնել «Արմենբրոկ» ԲԲԸ ներդրումային-խորհրդատվական եւ բրոկերային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը: «Ես չեմ կարծում, որ Հայաստանին հարկավոր են ինչ-որ բարդ ֆինանսական գործիքներ, ինչպիսիք են օրինակ ֆյուչերսները, քանի որ նույնիսկ պարզ ֆինանսական գործքիները լայն պահանջարկ չունեն»,-ասել է նա:

Ընկերության ղեկավարը հավելել է նաեւ, որ այս պահի դրությամբ, անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել բաժնետոմսերի եւ պարտատոմսերի հետ, այսինքն «առավել պարզ ֆինանսական գործիքների հետ, որոնք կարող են հասանելի լինել մեր հանրությանը»:

Նա հավելել է, որ մինչեւ 2009թ. տարեվերջ Հայաստանի արժեթղթերի շուկայում նոր էմիսիա չի նախատեսվում:

«Արմենբրոկ» ընկերությունն առաջատար մասնագիտացած ներդրումային ընկերություններից մեկն է Հայաստանի կապիտալի շուկայում: Նա ունի 14 տարվա պատմություն, առաջարկում է ներդրումային ծառայությունների ողջ համալիրը, այդ թվում նաեւ արժեթղթերի զետեղում, ինչպես նաեւ բիզնես-խորհրդատվություններ: «Արմենբրոկը», ունենալով 1,1 մլրդ դրամ կապիտալ, ներկայումս հանդիսանում է խոշորագույն ընկերություններից մեկը, որը նեդրումային գործունեություն է ծավալել Հայաստանում: