AM
28 February 2002 - 18:19 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՐԳԵԼԱԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ-ՆԱԽԻՋԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Երեւան-Նախիջեւան-Բաքու երկաթուղային հաղորդակցության վերականգնման նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորման անցկացումը արգելակում է Ադրբեջանի դիրքորոշումը, որի համաձայն քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, տնտեսական համագործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անհնարին է: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի եւ կապի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Գագիկ Գրիգորյանը: Նրա խոսքերով, որպես հակակշիռ Ադրբեջանի դիրքորոշմանը, հայկական կողմը գտնում է, որ յուրաքանչյուր հակամարտության կարգավորման ամենաարդյունավետ միջոցը ուղղակի տնտեսական կապեր հաստատելն է:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: