AM
24 November 2009 - 11:57 AMT

Տիգրան Սարգսյան. «Գրանդ Քենդի» ընկերությունը հաջողությամբ զարգացնում է իր բիզնեսը

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն, եղել է գործարանի տպարանում, շրջել էհրուշակեղենի արտադրամասերում, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին եւ արտադրության գործընթացին:

ՀՀ կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա մասնավորապես նշել է. «Այսօր «Գրանդ Քենդին» հաջողությամբ զարգացնում է իր բիզնեսը, ունի հազարավոր աշխատատեղեր, մյուս կողմից էլ փորձ է արվում գնել հիմնականում հայկական հումքը, որովհետեւ դա խթանում է տարբեր, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտի զարգացումը: Կարծում եմ` այդ տեսակետից բավականին լավ հեռանկարներ են բացվում «Գրանդ Քենդի»-ի համար, որովհետեւ ներքին համագործակցությունը ուժեղացնելով, «Գրանդ Քենդիին» հաջողվում է նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը, որը նրա համար ստեղծում է մրցակցային առավելություններ»: