AM
28 February 2002 - 14:37 AMT

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ, ՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ Է

2000 թվականի համեմատությամբ ներդրումային մթնոլորտը Հայաստանում զգալիորեն բարելավվել է: Այդ մասին է վկայում Համաշխարհային բանկի անցյալ տարվա հաշվետվությունը,- հաղորդել է Հայաստանի ֆինանասների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքերով, հաշվետվությունը կազմվել է հարցման հիման վրա, որը անցկացվել է Հայաստանի ձեռնարկատերերի շրջանում` երկրում գործարարությանը խոչնդոտող, վարչարարության հետ կապված, հիմնախնդիրները բացահայտելու նպատակով: Դրանից բացի, փորձագետներին հետաքրքրում էր այն հարցը, թե որքան ժամանակ է ստիպված ծախսել գործարարը, ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու դեպքում, բյուրոկրատական ապարատի հետ շփվելու վրա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: