ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հեռանկարները քննարկվել են ԵԱՀԿ ԽՎ-ի աշխատանքի ընթացքում Վիեննայում: Այդ մասին այսօր «Արմինֆո» գործակալությանը հայտնել է հայկական պատվիրակության անդամ, խորհրդարանի պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով, նման խմբի ստեղծումը դրական դեր կխաղար հակամարտության կարգավորման գործում, չնայած այն բանին, որ ԵԱՀԿ ԽՎ ղեկավարության փոփոխության դեպքում այդպիսի խումբը կվնասեր կարգավորմանը: ԵԱՀԿ ԽՎ ղեկավար Ադրիան Սեվերինը պնդել է, որ վերոհիշյալ խմբի աշխատանքներին անպայման պետք է մասնակցի ղարաբաղյան կողմը,- ասել է պատգամավորը: Սակայն, Շավարշ Քոչարյանը հաղորդել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը դեմ է արտահայտվել նման աշխատանքային խումբ ստեղծելուն, նրան սատար է կանգնել Թուրքիան, եւ արդյունքում, հարցը չի մտել ԵԱՀԿ ԽՎ նիստի օրակարգ: Աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ հարցը առայժմ հետձգվել է:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: