AM
27 February 2002 - 19:06 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱԼՄԱԹԻՅՈՒՄ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթաժողովի աշխատանքներին, որը կկայանա մարտի 1-ին Ալմա-Աթիյում: Նախնական տվյալների համաձայն, գագաթաժողովին կմասնակցեն Համագործակցության բոլոր պետությունների ղեկավարները, բացառությամբ Ադրբեջանի: Ղազախստանի ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այդ գագաթաժողովին Հեյդար Ալիեւի բացակայությունը կապված է առողջական վիճակի հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: