Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է արել երկրի խորհրդարանին ընդունել, Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի կողմից ներկայացված, օրինագիծը` 1915-1922 թվականներին Թուրքիայում կատարված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանության իրավական երաշխիքների վերաբերյալ: Փաստաթղթում նշվում է, որ այդպիսի օրենքի ընդունումը բխում է հայ ժողովրդի ազգային շահերից, ինչպես նաեւ քաղաքական եւ տնտեսական իրողություններից: Բացի դրանից, դա համապատասխանում է պաշտոնական Երեւանի քաղաքականությանը, որ տարվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ ՀՌԱԿԸ մտադիր է ծավալել այդ փաստաթղթի քննարկումը Հայաստանում եւ սփյուրքում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: