Ադրբեջանի խորհրդարանի նիստի ընթացքում, որտեղ փորձ էր արվում «քաղաքական գնահատական տալ Խոջալույի իրադարձություններին», միջազգային սկանդալ է տեղի ունեցել: Ի նկատի ունենալով, որ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը փաստաթուղթ է ստորագրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, Ղուրբանովը հայտարարել է, թե «Շիրակը լկտիացել է»: Խոսնակ Ալեսկերովի փորձերը զերծ պահել պատգամավորին օտարերկրյա պետության ղեկավարի հասցեին արված վիրավորական արտահայտություններից, արդյունքի չեն հանգեցրել: Արդյունքում, օտարերկրյա դիվանագետները ցուցադրաբար լքել են նիստերի դահլիճը: Հետաքրքիր է, որ խորհրդարանի դահլիճը լքողների թվին է պատկանում նաեւ Բաքվում Թուրքիայի դեսպան Ունալ Չեվիքեզը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: