AM
26 February 2002 - 16:43 AMT

ՇՈՒՏՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Որոշ կազմակերպչական հարցերի լուծումից հետո մենք կարող ենք սկսել Իրան-Հայաստան գազատարի շինարարության նախագծի իրականացումը, հայտնել է այսօր «Հայգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: Նրա խոսքերով` առաջին հերթին պետք է որոշվեն ներդրողները եւ գազի գները: Այժմ բանակցություններ են ընթանում տվյալ նախագծի վերաբերյալ, որը գնահատվում է մոտ 100 միլիոն դոլար: Կ. Կարապետյանն ընդգծել է այդ գազատարի անհրաժեշտությունը, որը թույլ կտա բազմազան դարձնել հանրապետություն ներմտնող էներգակիր աղբյուրները: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը չունի իր սեփական հումքային բազան, սակայն ունի ստորգետնյա գազապահեստարան եւ էլեկտրաէներգիայի ավելցուկ, «Հայգազարդ» ՓԲԸ տնօրենը վստահ է, որ ժամանակի ընթացքում այստեղ կարող է ստեղծվել տարածաշրջանում գազի վաճառքի խոշոր տեղամասերից մեկը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: