Մարշալի Կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված Հարավ-կովկասյան տարածաշրջանի քաղաքագետների սեմինարի մասնակիցներն այսօր Երեւանում քննարկել ենՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության եւ հակամարտությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ հարցեր: Սեմինարի մասնակիցները նշել են, որ «երեք հանած մեկ» ֆորմատով տարածաշրջանային համագործակցությունը, այսինքն` առանց Հայաստանի կամ Ադրբեջանի մասնակցության, ցանկացած դեպքում անհեռանկար է: Սեմինարի բացմանը ելույթ ունենալով` Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանն ընդգծեց, որ Հարավային Կովկասի պետություններն ընտրել են իրենց համար զարգացման տարբեր ուղիներ եւ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցելու ամենահեռանկարային ոլորտն այսօր կարող է դառնալ հակաահաբեկչական դաշինքը: Շոշափելով ղարաբաղյան հակամարտության թեման` Ադրբեջանի ներկայացուցիչները նշեցին, որ այն այսօր հնարավոր է լուծել փոխզիջմամբ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: