AM
26 February 2002 - 14:48 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ԱՄՆ ՄԻՋՆՈՐԴԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Օրերս ղարաբաղյան հակամարտության գծով ԱՄՆ հատուկ միջնորդ Ռուդոլֆ Պերինան հանդիպել է Ամերիկայի Հայկական Վեհաժողովի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրել են Ամերիկայի Հայկական Վեհաժողովի երեւանյան գրասենյակից, դեսպան Պերինան համառոտակի ներկայացրել է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը եւ խնդրել Ամերիկայի հայ համայնքին աջակցել տարածաշրջանում խաղաղ կարգավորման գործընթացը: Դեսպանն ընդգծել է խաղաղության ձեռքբերման հնարավորությունը` նշելով, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը «ուժեղ առաջնորդներ են»: Այն հարցին, թե կարո՞ղ է ԱՄՆ պարտադրել Թուրքիային ազդել պաշտոնական Բաքվի վրա տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով, Ռ. Պերինան ասել է, որ պատվիրակությունն իր մասնակցությամբ վերջերս է վերադարձել Անկարայից, որտեղ նրանք խնդրել են Թուրքիային աջակցել խաղաղության ձեռքբերմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: