AM
30 November 2009 - 08:29 AMT

Ճանապարհային ոստիկանության տուգանքները կարելի է վճարել Telcell տերմինալների միջոցով

Telcell վճարային համակարգն այսօր հայտարարել է նոր ծառայության գործարկման մասին. Ճանապարհային ոստիկանության տուգանքներն այսուհետ կարելի է վճարել Telcell ինքնասպասարկման տերմինալների միջոցով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Ինչպես այսօր հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, Telcell տերմինալների միջոցով տուգանքի վճարման գործընթացի տեւողությունը 1-2 րոպե է: Telcell-ի առաջարկի մյուս առավելությունն այն է, որ չի պահանջվում վճարման փաստի լրացուցիչ հաստատում (անդորրագրի ներկայացում Ճանապարհային ոստիկանություն):

Համակարգի ինտերֆեյսը պարզ է, հարմար եւ հասկանալի ցանկացած սպառողի համար: Տուգանքի վճարումից հետո վճարողի բջջային հեռախոսահամարի վրա ուղարկվում է SMS հաստատում:

Փաստորեն, Ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարումը դառնում է նույնքան պարզ, որքան բջջային կապի ծառայությունների վճարումը. այժմ դա կարելի է անել օրվա ցանկացած ժամին, Telcell համակարգի վճարումների ընդունման ավելի քան 300 կետերից յուրաքանչյուրում, – ասվում է հաղորդագրության մեջ: