AM
25 February 2002 - 13:31 AMT

ԵԱՀԿ ԽՎ-Ն ՀԵՏԱՁԳԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովը հետաձգել է Լեռնային Ղարաբաղի հարցով աշխատանքային խմբի ստեղծումը: Սպասվում էր, որ փետրվարի 21-22-ը ԵԱՀԿ ԽՎ-ի ձմեռային նստաշրջանում պետք է ընդունվեր այդ կազմակերպության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հարցերով աշխատանքային խմբի ստեղծման մասին որոշում: Վկայակոչելով Բաքվի աղբյուրները, «Մեդիամաքս» գործակալությունը հայտնում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրկաության անդամները, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Վագիֆ Սադիխովը նստաշրջանի նախօրեին հանդիպել էր ԵԱՀԿ ԽՎ-ի ղեկավար Ադրիան Սեվերինի հետ եւ արտահայտել են ադրբեջանական կողմի տեսակետն այն մասին, որ «աշխատանքային խմբի ստեղծումը կնշանակի, որ անջատողական ռեժմը ճանաչվում է միջազգային իրավունքի սուբյեկտ»: Ադրբեջանական խորհրդարանականները կարողացել են համոզել ԵԱՀԿ ԽՎ-ի խոսնակին, որի արդյունքում հարցի քննարկումը հետաձգվել է:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: