AM
1 December 2009 - 13:29 AMT

Սոս Սարգսյան. Թուրքերը չեն կարող չատել հայերին

«Տարիքը բարձրացնում է մարդուն որոշակի մակարդակի: Եվ իմ 80 տարիների բարձրությունը ստիպում է ինձ ավելի ուշադիր լինել իմ արարքների, խոսքերի, բառերի նկատմամբ: Չէ, որ այդպիսի բարձրությունից կարելի է ընկնել եւ ջարդվել», – ասել է ՀՀ ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը իր 80-ամյակին նվիրված միջոցառմանը:

Շնորհավորելով հայկական կինոյի մեծ վարպետին, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանը խնդրել է. «Սիրելի Սոս Արտաշեսովիչ, ապրի երկար, որպեսզի եւ մենք կեցության իրավունք ունենանք»:

Սոս Սարգսյանի կարծիքով, մարդու կայանքը առանց Դոն Քիշոթների եւ երազողների կենդանու կենցաղ կդառնա: Ինքն մաեստրոն երազում է այն մասին, որ ամեն հայ դառնա իր երկրի իսկական քաղաքացի եւ ապրեր առանց խաբեության:

«Ես երազում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում այլեւս չհնչի սահման բառը, քանի որ երկու երկրների միջեւ գոյություն ունի բոլորովին այլ սահման, որը գծած է հրեշային Հայոց ցեղասպանությունով: Մենք իրավունք չունենք մոռանալ այդ մասին, հակառակ դեպքում աշխարհը կդադարի մեզ հարգել», – ասել է Սոս Սարգսյանը անդադար ծափահարությունների ներքո: Հյուրերի թվում էին ՀՀ վարչապետը, մշակույթի նախարարը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: