«Յունիբանկը» հայտարարում է ավտովարկավորման ոլորտում նոր ակցիաների մեկնարկման մասին, որոնց շրջանակներում NISSAN TEANA եւ MAZDA 2 մակնիշի ավտոմեքենաների, ինչպես նաեւ արտաճանապարհային ավտոմեքենաների ձեռքբերումը կվարկավորվի արտոնյալ պայմաններով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
Հաղորդման համաձայն, «Յունիբանկը» առաջարկում է` NISSAN TEANA ավտոմեքենաների ձեռքբերման վարկավորման հետեւյալ պայմանները` տարեկան տոկոսադրույք` 15%, կանխավճար` 15%, վարկի ժամկետը` մինչեւ 5 տարի.
MAZDA 2 ավտոմեքենաների ձեռքբերման վարկավորման հետեւյալ պայմանները` տարեկան տոկոսադրույք` 15%, կանխավճար` 10%, վարկի ժամկետը` մինչեւ 5 տարի: Ակցիան կգործի մինչեւ 2009 թ. դեկտեմբերի 31-ը:
Ինչ վերաբերում է արտաճանապարհային ավտոմեքենաներին, ապա բանկն առաջարկում է դրանց ձեռքբերման հետեւյալ պայմանները` տարեկան տոկոսադրույք` 16 %, կանխավճար` 10%, վարկի ժամկետը` մինչեւ 5 տարի: Ակցիան կգործի մինչեւ 2010 թ. մարտի 31-ը:
2009 թ. երրորդ եռամսյակի տվյալների համաձայն, «Յունիբանկի» ավտովարկավորման պորտֆելը գերազանցել է 8,4 մլրդ դրամը: «Յունիբանկը» ավտովարկավորման առաջատարի դիրքը գրավում է շնորհիվ իր ծրագրերի, որոնք նախատեսված են տարբեր պահանջներ եւ հնարավորություններ ունեցող հաճախորդների համար: Բանկի վարկային բոլոր ծրագրերը թույլ են տալիս վարկի վաղաժամկետ մարում` առանց սահմանափակումների եւ տույժերի: