AM
22 February 2002 - 18:52 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՄՆ-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Այսօր կայացել է բուժման նպատակով ԱՄՆ-յում գտնվող` Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի եւ Միացյալ Նահանգների փոխնախագահ Դիկ Չեյնիի հեռախոսազրույցը: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը, զրույցի թեման եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Հիշեցնենք, որ բուժմանը նախորդած, Ալիեւի պաշտոնական այցի օրակարգում նախատեսված էր հանդիպում Չեյնիի եհտ: Սակայն նախատեսված այցը Վաշինգտոն այդպես էլ չկայացավ` Ադրբեջանի նախագահի առողջական վիճակի վատթարացման պատճառով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: