AM
2 December 2009 - 08:38 AMT

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում կրթության ոլորտում դոնոր-կազմակերպությունների խորհրդաժողով է տեղի ունեցել

Դեկտեմբերի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ կրթության ոլորտում դոնոր-կազմակերպությունների խորհրդաժողով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, միջոցառմանը մասնակցեցին մի շարք պետական եւ հասարակական կազմակերություններ, այդ թվում` ՀՀ էկոնոմիկայի, կրթության եւ գիտության, գյուղատնտեսության, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությունները, ինչպես նաեւ կրթության ոլորտում գործող դոնոր կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, այլ գործընկերներ եւ աջակիցներ:

Խորհդաժողովի նպատակը Հայաստանի կրթական համակարգում առկա խնդիրներն առավել արդյունավետ լուծելու համար հաղորդակցման եւ փոխգործակցության միջոցով դոնոր կազմակերպությունների եւ ՀՀ կառավարության միջեւ փոխհամաձայնության ապահովումն էր: