AM
22 February 2002 - 16:39 AMT

ՆԻԿՈՍԻԱՅՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ՌԱԶՄԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաաստանի պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի Նիկոսիա կատարած պաշտոնական այցի արդյունքում ստորագրվել է միջպետական համաձայնագիր ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության վերաբերյալ: Կիպրոսի կողմից փաստաթուղթը ստորագրել է երկրի ռազմական գերատեսչության ղեկավար Սոկրատիս Հասիկոսը: Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը այցելել է Գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել է Կիպրոսի ռաազմական ղեկավարության հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: