Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 3-ին հավանության արժանացրեց հայ-ռուսական համատեղ ընկերություն ստեղծելու որոշումը, որը զբաղվելու է ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցմամբ:
Նոր ՓԲԸ-ն ստեղծվելու է Հայաստանի էներգետիկայի նախարարության եւ ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության համատեղ մասնակցությամբ` 50% – 50% հարաբերությամբ մասնաբաժիններով:
Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերի համաձայն, նոր ընկերության կանոնակարգված կապիտալը կազմելու է 60 մլն դրամ: «Հայկական կողմի կանոնակարգված կապիտալի մասնաբաժինը 30 մլն դրամի չափով պետք է ապահովվի Հայաստանի էներգետիկ ոլորտից ընկերության ստացվող եկամուտներով», – ասել է նա: Հայկական կողմի բաժնետոմսերը այդ նոր ստեղծվող ընկերությունում տնօրինելու է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը:
Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ նոր էներգաբլոկի հզորությունը կազմելու է 1060 ՄՎտ` 60 տարի օգտագործման ժամկետով, իսկ անվտանգության մակարդակը համապատասխանելու է եվրոպական չափանիշներին: