Դեկտեմբերի 3-ին Մասիս կայարանում տեղի ունեցավ «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովի հանդիպումը Արարատի մարզի մարզպետ Վարդգես Հովակիմյանի հետ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:
Ըստ հաղորդագրության, մարզպետին ներկայացվել են բոլոր բարեփոխումները, որ կատարվել են, ՀԿԵՈւ-ի կողմից սեղմ ժամկետում կատարած աշխատանքը, մասնավորապես, ժամանակակից ավտոմատ APM համակարգի ներդրումը, հին սարքավորումների փոխարինումը նորով, վերանորոգված կայարանը եւ շատ այլ բաներ:
Քննարկվող հարցերի թվում Մարատ Խակովն առանձնապես կարեւորել է երկաթուղային տրանսպորտի երթեւեկության անվտանգությունը, նշելով, որ այդ հարցը պետք է կարգավորվի պետական մարմինների հետ համատեղ: Նա նաեւ նշել է, որ ՀԿԵՈւ-ն պատրաստ է ոչ միայն վերանորոգման աշխատանքներ տանել, այլ նաեւ ապահովել դրանց պահպանությունը:
Իր հերթին մարզպետը գոհունակություն է հայտնել ՀԿԵՈւ երկաթուղու ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված աշխատանքի, նրա արդիականացման վերաբերյալ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր-ձեռնարկությունն է: «Հայկական երակթուղի» ՓԲԸ-ն հանձնվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը, ըստ 2008թ. փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` այն եւս 10 տարով երկարացնելու իրավունքով: