Կառավարությունն իր նիստումփոփոխելէիր ավելի վաղհաստատած ՀՀ կենսաթոշակային բարեփոխման ծրագիրըեւ դրաիրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը:
Ս.թ. հունիսին ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկման արդյունքում, հաշվի առնելով առկա խնդիրները, որոշում էր կայացվել կենսաթոշակային բարեփոխման սկիզբը, նախկին 2010-ի փոխարեն, սահմանել 2011 թ. հունվարի 1-ը: Իրավական այս ակտի ընդունմամբ կապահովվի կենսաթոշակային բարեփոխման ենթակառուցվածքների ձեւավորումը, համակարգում կուտակային բաղադրիչի ներդրումն ու բնականոն գործունեությունը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանի խոսքերով, տվյալ իրավական ակտը թույլ կտա ճշտել կենսաթոշակային բարեփոխումների իրականացման միջոցառումների ժամկետները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ կարեւորել է այս որոշումը` հիշեցնելով, որ ՀՀԿ համագումարում ունեցած իր ծրագրային ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է կենսաթոշակային բարեփոխման սկիզբը: Այժմ հստակեցվում է բարեփոխման ժամանակացույցը, որպեսզի 2011թ. համակարգն ամբողջությամբ պատրաստ լինի նոր ռեժիմին: