Մինչեւ 2010 թիվը էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում կաճեն 40-60 տոկոսով: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդպիսին է էներգետիկ հանձնաժողովի մասնագետների կանխատեսումը, որը հիմնվում է էներգակիրների միջազգային գների աճի միտումների վրա: ՀՀ էներգետիկ հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Ռոբերտ Ծովյանի խոսքերով, հաշվի է առնվում նաեւ երկրի էներգահամակարգի արդիականացման համար անհրաժեշտ ներդրումների ծավալը, ինչպես նաեւ ներդրված կապիտալի շահավետության մակարդակը: Ծովյանը նշել է, որ կանխատեսումը կազմվել է առանց Հայկական ատոմակայանի գործունեության հաշվարկի, որի պաշարները մինչ այդ կսպառվեն: Ինչպես հայտնի է, ՀԱԷԿ-ը արտադրում է հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 40 տոկոսը: Մինչեւ նշված ժամկետը նախատեսվում է արդիականացնել Հրազդանի եւ Երեւանի ջերմաէլեկտրակայանները, ապահովել դրանք նվազ էներգատար գոլորշագազային սարքավորումներով, որոնց շնորհիվ արտադրված էլեկտրաէներգիայի կիլովատ-ժամի ինքնարժեքը կկրճատվի գրեթե 40 տոկոսով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: