AM
21 February 2002 - 18:39 AMT

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԻԿՆԱՊԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԿՈՒ ՏԱՐԱՎԱ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Այսօր դատարանը որոշում է ընդունել Երեւանի «Առագաստ» սրճարանում Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանի սպանության գործով: Հիշեցնենք, որ անզգույշ սպանության համար մեղադրվում էր Հայաստանի նախագահի պաշտպանության ծառայության աշխատակից Աղամալ Հարությունյանը, որը մահացու հարվածներ էր հասցրել Պողոսյանին միայն այն բանի համար, որ նա անհարգալից արտահայտություն էր թույլ տվել այդ ժամանակ սրճարանում գտնվող Ռոբերտ Քոչարյանի հասցեին: Դատավճռում ասվում է, որ Հարությունյանին ներկայացված մեղադրանքները հաստատվել են, այսինքն նա «հանցավոր անփութություն է ցուցաբերել, հրել էՊողոս Պողոսյանին, որը, ընկնելով, գանգ-ուղեղային վնասվածք է ստացել եւ մահացել է»: Դատարանը մեղադրյալին դատապարտել է երկու տարի ազատազրկման պայմանականորեն` մեկ տարի փորձարկման ժամկետով: Տուժողի շահերը ներկայացնող կողմը դատավճռով բոլորովին բավարարված չէ եւ գտնում է, որ դատավճիռը առավել քան մեղմ է: Ամենայն հավանականությամբ, դատավճիռը կբողոքարկվի վճռաբեկ դատարանում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: