AM
5 December 2009 - 09:18 AMT

2009 թ-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում խաղերի, խաղատների եւ վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք 14 մլն. 400 հազ., 7 մլն 700 հազ. եւ 300 հազ. դրամի չափով

2009 թվականի11 ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի կազմակերպման 17 եւ խաղատան 5 լիցենզիա, մի-նույն ժամանակ շահումով խաղի կազմակերպման 37 եւ խաղատան 9 լիցենզիաներ ուժը կորցրած են ճանաչվել:

Ընթացիկ տարվահունվար-նոյեմբեր ամիսներին կասեցվել է 35 շահումով խաղերի, 1 խաղատան եւ 1 վիճակախաղի լիցենզիաների գործողությունը, 24 շահումով խաղի, 1 խաղատան եւ 2 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Նույն ժամանակահատվածում շահումով խաղերի, խաղատների եւ վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նաեւ տուգանք` համապատասխանաբար 14 մլն. 400 հազ., 7 մլն 700 հազ. եւ 300 հազ. դրամի չափով:

01.01.2009թ-01.12.2009թ ընթացքումայս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 1 մլրդ. 80 մլն. դրամի չափով պետական տուրք, որից 430.0 մլն դրամը` շահումով խաղերի, 250.0 մլն դրամը` խաղատների, 400.0 մլն դրամը` վիճակախաղերի գծով:

Դեկտեմբերի 1-իդրությամբՀՀ տարածքում ուժի մեջեն 97 շահումով խաղի, 11 խաղատան եւ 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: