2009 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 592731 բաժանորդ:
Ընթացիկ տարվա առաջին տասնմեկ ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 18776-ով, որից 3312-ը՝ նոյեմբեր ամսին, որն ամենաբարձր ցուցանիշն է անցած տասնմեկ ամիսների արդյունքներով, ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2009թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում տեղադրվել են 226291 ազդանշային սարքեր եւ անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 13541-ը՝ նոյեմբեր ամսին: