AM
7 December 2009 - 10:32 AMT

Մինչեւ 2009 թվականի ավարտը 1056 գյումրեցի ընտանիքներ բնակարաններ կստանան

Մինչեւ 2009թ. ավարտը 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժած 1056 ընտանիքներ բնակարան կստանան, ընդ որում 520 տուն շահագործման կհանձնվի Շիրակի մարզի գյուղերում: Այդ մասին, ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, Շիրակի մարզում լրագրողներին է ասել Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Շինարարական աշխատանքները Գյումրիում իրականացնում է «Գլենդել Հիլս» ընկերությունը Հայաստանի կառավարության հաստատած աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում: Արմեն Գեւորգյանն ասել է նաեւ, որ 2010թ. շահագործման կհանձնվի եւս 1980 բնակարան եւ շուրջ 500 տուն: