Դեկտեմբերի 7-ին Աստանայում գնացքաքարշերի գործարանում Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի մասնակցությամբ տեղի ունեցավ ,Evolutionե տեսակի շոգեքարշի թողարկման հանդիսավոր արարողությունը: Այս շոգեքարշերը արտադրվում են ամերիկյան ,General Electricե ընկերության տեխնոլոգիայով: Արտադրության ողջ գործընթացն ու գործարանային փորձարկումները կատարվում էին վերը նշված ընկերության ներկայացուցիչների անմիջական հսկողության ներքո: Գանցքաքարշը թողարկելիս մշակվել էին հավաքման տեխնոլոգիաներ, սարքավորումների մոնտաժման աշխատանքներ եւ բանվորական անձնակազմի ուսուցում:
Այս շոգեքարշի տեխնիկական բնութագիրը գոյություն ունեցող շահագործվող մեքենաներին գերազանցում է մի քանի անգամ: Այն տնտեսում է վառելիքի մինչեւ 17%, իսկ թունավոր նյութերի արտաթորումը 40 % -ով պակաս է:
Գնացքաքարշի գործարանի նախագծային հզորության համապատասխան 100 գնացք է արտադրվում մեկ տարում: 2015 թ. ծրագրվում է գործարանի հզորությունն ավելացնել 50 գնացքով:Հետագայում կքննարկվի ուղեւորատար գնացքաքարշերի թողարկման հարցը: Գործարանի արտադրանքը թույլ կտա ամբողջությամբ ղազախստանի գնացքների կայանը բարենորոգել, ինչպես նաեւ շոգեքարշեր արտահանել մերձավոր եւ հեռավոր արտասահմանյան երկրներ: Այսօրվա դրությամբ այդ շոգեքարշերը ձեռք բերելու շահագրգռություն են ցուցաբերում Հայաստանը, Տաջիկստանը, Էստոնիան, Լատվիան, վրաստանը, Բելառուսը, Կիրգիզիան, Մանղոլիան, հաղորդում է BNews.kz-ը: