AM
7 December 2009 - 13:18 AMT

ՀՀ ֆինանսների նախարարություն. Սահմանվել են մեկ գրամ քիմիական մաքուր մետաղի պետական գնման եւ բացթողնման գները

Հայաստանի Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 07.12.2009-13.12.2009թթ- համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման գները, հաղորդում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, նշված ժամանակահատվածի համար սահմանվել են հետեւյալ գները` ոսկի` գնման գին` 13647.68 (+376.85), բացթողնման գին` 14834.44 (+409.62); արծաթ` գնման գին` 214.06 (+3.47), բացթողնման գին` 232.07 (+3.77); պլատին` գնման գին` 16801.79 (+214.13), բացթողնման գին` 18262.81 (+232.75); պալադիում` գնման գին` 4320.05(+97.67), բացթողնման գին` 4695.71 (+106.17):