AM
7 December 2009 - 14:25 AMT

ՎՏԲ Հայաստան բանկը առաջարկում է «ՎՏԲ-Տոնական» նոր աանդ

Դեկտեմբերի 3-ից ՎՏԲ Հայաստան բանկում եւ իր բոլոր մասնաճյուղերում սկսեց գործել ՎՏԲ-Տոնական» նոր կուտակային ավանդատեսակ անընդմեջ աճող եկամտաբերությամբ:

«Հոգալով Հայաստանիբնակչությանբարեկեցության բարձրացման մասին, մենք մշտապեսմշակում ենք նոր տեսակի պրոդուկտներ ավանդատուների համար առավել հարմարավետ եւ մատչելի պայմաններով: Դեկտեմբերի սկզբից մենք ներդրեցինք նոր պրոդուկտ` ավանդ «ՎՏԲ-Տոնական»: Քաղաքացիները կարող են իրենց խնայումները ի պահ դնել այս նոր ավանդատեսակով ՎՏԲ Հայաստան Բանկի ցանկացած 72 մասնաճյուղերից մեկում: Մենք հույս ունենք, որ ինչպես եւ մեր շատ պրոդուկտներ, այնպես էլ այս պրոդուկտը կվայելի մեծ հեղինակություն հասարակության լայն խավի շրջանակներում»,- մեկնաբանեց նորությունը «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը: Նրա խոսքերով, տվյալ ավանդի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ ավանդատուն հնարավորություն ունի իր խնայումներից եկամուտ ստանալ շատ կարճ ժամկետներում: «Սա առավել հարմար եւ արդիական է հենց այս պահին, տոների նախաշմին, երբ յուրաքանչյուր ընտանիքում նախատեսվում է լուրջ ծախսեր կատարել նոր տարվա սեղանի եւ նվերների համար»,- նշեց բանկի նախագահը:

«ՎՏԲ-Տոնական» ժամկետային կուտակային ավանդն ընդունվում է ՀՀ դրամով եւԱՄՆդոլլարով, 1-ից 3 ամիս ժամկետով: Բացի այդ, որպեսՆոր տարվանվեր Բանկըավանդատուներին անվճար տրամադրում է VISA Int. վճարային քարտեր:

Մանրամասն տեղեկություն «ՎՏԲ-Տոնական» ժամկետային կուտակային ավանդի պայմանների մասին կարող եք ստանալ այցելելով www.vtb.am կայքը կամ զանգահարելով միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ»,ՓԲԸ ՎՏԲմիջազգային ֆինանսական խմբի մասնակից էդարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ»ԲԲԸհանդիսանումէ «ՎՏԲ-Հայաստան Բանկ»ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-72 մասնաճյուղ: