AM
8 December 2009 - 08:30 AMT

Երեւանում մեկնարկել է հայ-ռուսական գործարար համաժողովը

Դեկտեմբերի 8-ն Երեւանում մեկնարկել է հայ-ռուսական գործարար համաժողովը, որի ընթացքում կքննարկվի հայ-ռուսական հարաբերությունների հնարավորությունների զարգացման մասին, մասնավորապես համագործության հնարավորությունները Սանկտ Պետերբուրգի հետ:

«Հայ-ռուսական գործարար համաժողովը հերթական հարթակ է, որտեղ մենք կկարողանանք ակտիվացնել առեւտրա-տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջեւ», – ասել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նրա խոսքերով, ուրախալի է այն փաստը, որ համաժողովը անցկացվում է տարվա վերջ: «Ներկայումս այն պահն է, որպեսզի պլաններ նախապատրաստել եկող տարվա համար», – նշել է նա:

Արսեն Ղազարյանը հաղորդել է, որ ռուսական պատվիրակության կազմի մեջ են մանվածքային, կարի, դեղագործության, տրանսպորտի արդյունաբերության ներկայացուցիչները:

Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի առեւտռա-արդյունաբերական պալատը, Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միությունը: