AM
8 December 2009 - 13:04 AMT

Հայաստանի Կենտրոնական բանկը կրկին վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել

Դեկտեմբերի 8-ի նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 5%, հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 2009 թ. նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 1.2% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 4.6%` նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ ավելանալով 1.1 տոկոսային կետով:

«Պահպանվող տնտեսականանկման եւհամախառն պահանջարկի վերականգնման տեմպերիանորոշությունների պարագայում Խորհուրդըդեռեւսձեռնպահ էմնումանցում կատարելդրամավարկային պայմանների խստացման քաղաքականության»,- ասվում է հաղորդագրության մեջ: