Orange Armenia -ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան դեկտեմբերի 9-ին ընկերության գլխավոր գրասենյակում շնորհավորեց Վերոնիկա Առուստամյանին` Orange Armenia բջջային կապի հարյուր հազարերորդ բաժանորդը դառնալու կապակցությամբ եւ նրան նվիրեց համակարգիչ` «Ինտերնետ Հիմա» ծառայությամբ:
Բրունո Դյութուան հայտարարեց, որ հինգ շաբաթվա ընթացքում բաժանորդների այդ մեծ քանակը վկայում է, որ Հայաստանում Orange-ը հետաքրքրություն եւ վստահություն է ձեռք բերել: