AM
9 December 2009 - 13:28 AMT

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միացել է ամանորյա ակցիաների

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միջազգային փոխանցումների Leader համակարգի հետ համատեղ իրականացնում է ամանորյա ակցիա, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Համաձայն հաղորդագրության, ակցիայի շրջանակներում, որը կտեւի մինչեւ 25.01.2010թ.-ը, Leader համակարգով իրականացվող փոխանցումների միջնորդավճարը կկազմի ուղարկվող գումարի ընդամենը 1.5%-ը: Ակցիան գործում է Բանկի բոլոր մասնաճյուղերում: