AM
9 December 2009 - 16:52 AMT

Դեկտեմբերի վերջին Հայաստանում մեկնարկում է DigiTec անիվների վրա ցուցահանդես-տոնավաճառը

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, ելնելով հանրապետության ներսում ՏՀՏ ընկերությունների սպառողական շուկաների ընդլայնման անհրաժեշտությունից, հանդես է գալիս նոր միջոցառման կազմակերպման մտահղացմամբ` «DigiTec անիվների վրա» արտագնա ցուցահանդես-տոնավաճառով:
Միջոցառման նպատակն է խթանել ՀՀ մարզերում Տեղեկատվական եւ Հեռահաղորդակցական Տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառումը: Այն ուղղված է նաեւ մարզերում ՏՀՏ ընկերությունների ապրանքների եւ ծառայությունների սպառման խթանմանը, ՏՀՏ շուկայի ընդլայնմանը, մարզային համայնքների համար ՏՀՏ ապրանքների – ծառայությունների հասանելիության եւ մատչելիության մեծացմանը, տեղեկատվական հասարակության կայացմանը:

«DigiTec անիվների վրա» արտագնա ցուցահանցես-տոնավաճառի շրջանակներում մասնակից ընկերությունները կշրջեն Հայաստանի Հանրապետության մարզային 42 քաղաքներում` կայանելով եւ ցուցադրվելով յուրաքանչյուրում մեկական աշխատանքային օր: Միջոցառումը կունենա ցուցահանդեսային, ուսուցողական եւ զվարճանքի բաղադրիչներ:

Ցուցահանցես-տոնավաճառը նախատեսում է ունենալ մոտ 15-25 մասնակից` տարբեր տիպի ՏՀՏ ընկերություններից, որոնց սարքավորուրմները, գովազդային, տեխնիկական եւ այլ անհրաժեշտ նյութերը հատուկ կահավորված բեռնատարից եւ մարդատար միկրոավտոբուսից կազմված քարավանով կտեղափոխվեն միջոցառման անցկացման համար նախատեսված վայր: Նախատեսվում է, որ մեկ անգամյա տոնավաճառը կայցելի նույն ուղղության վրա գտնվող 5 բնակավայր, հաղորդել է ՏՀՏ-ի մամլո ծառայությունը: