2010 թ-ն Հայաստանում սպասվում է 1.5 % տնտեսական անկում, եւ այդ լավագույն կանխատեսում է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքերով, 2010 թ-ն որոշ շարժ կնկատվի շինարարության, գյուղատնտեսության ոլորտներում, ինչը տեղի կունենա արդյունաբերության արտադրանքի ծավալների մեծացման հաշվին: Միաժամանակ բացասական միտումներ կնկատվեն արտաքին առեւտրում, տրանսֆերտներում եւ կապիտալ ներդրումներում:
Ինչ վերաբերվում է 2011 թ-ի կանխատեսումներին, ապա, նրա խոսքերով, նրանք ավելի լավատեսական են: «2011 թ-ն մեզ մոտ կլինեն ավելի դրական միտումներ, եւ կգրանցվի տնտեսական աճ, որի հիմքում պետք է լինի երկրի կառավարության խելամիտ քաղաքականությունը», – ասել է նա: