AM
10 December 2009 - 10:42 AMT

Հայաստանում գոյություն ունի երկու գլոբալ խնդիր` կոռուպցիա եւ մենաշնորհը

Հայաստանին բնորոշեն երկու գլոբալ խնդիր` կոռուպցիա եւ մենաշնորհը, ասել է ՀՀ ԿԲ-ի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, մեկնաբանելով լրագրողի հայտարարությունը այն մասին, որ համաշխարհային գների անկման ընդհանուր ֆոնի վրա Հայաստանում դիտվում է հակառակ գործընթաց: «Հայաստանում գները որոշում է ոչ թե շուկան, այլ մենաշնորհատերները», – նշել է նա մամլո ասուլիսում:

Այս ենթատեքստում, նա հաղորդել է, որ ճգնաժամի պայմաններում ողջ աշխարհում գները իջնում են, իսկ Հայաստանում հակառակը` բարձրանում են, օրինակ, հացի գինը այս տարվա ընթացքում ամբողջ աշխարհում իրջել է 70%:

Ասատրյանի խոսքերով, գները կշարունակեն աճել, քանի որ Հայաստանում բացակայում են շուկայական տնտեսության հիմունքները: Շուկան կառավարում են մենաշնորհատերերը, որոնք խոչընդոտում են փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: « Հայաստանում միշտ կլինի այդպիսի իրավիճակ եթե մենք չփոխենք մեր քաղաքական համակարգը»: