Հայաստանը շնորհակալ է Ռիգային Ղարաբաղի հարցում հավասարակշռված մոտեցման համար: Այդ մասին Երեւանում կայացած Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեր բանակցությունների ընթացքում, Լատվիայի նախագահի հետ մենք քննարկեցինք տարածաշրջանային հարցերը: Եվ մենք եկանք այն կարծիքի, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով, միջազգային օրենքի շրջանակներում», – ասել է ՀՀ նախագահը:






