2009թ. Հայաստանի բանկային համակարգում հարաբերական կայունության էր, չնայած նրան, որ տարեսկզբից գրանցվեց շահույթի անկում, դեկտեմբերի 10-ին կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է ասել ՀՀ ԿԲ նախկին նախագահ, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա, բանկերը վնասով են աշխատել ընթացիկ տարվա առաջին եւ երկրորդ եռամսյակի ընթացքում, իսկ այժմ, չնայած ճգնաժամին, բանկային համակարգում կայունություն է գրանցվել:
Ըստ Ասատրյանի կանխատեսումների, նման կայունությունը եւ դրական միտումները կպահպանվեն նաեւ 2010 թվականին: «2010 թվականին Հայաստանի բանկային համակարգը շահույթի աննշան կորուստներ կունենա, միեւնույն ժամանակ կգրանցվի աճի որոշակի անկում, սակայն այլ խնդիրներ չեն առաջանա»,-ասել է Բ.Ասատրյանը: