AM
10 December 2009 - 14:02 AMT

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել շինարարության ոլորտի զարգացման ծրագրի հայեցակարգը

Դեկտեմբերի 10-ի նիստի ընթացքում Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց շինարարության ոլորտի զարգացման ծրագրի հայեցակարգը:

Այս հայեցակարգի նպատակն է ոլորտի զարգացմանը նպաստող նոր ռազմավարության կամ պետական քաղաքականության մշակման եւ ներդրման գործընթացների, մրցակցային ազատ ու ներդրումային գրավիչ դաշտի ձեւավորման, մրցունակ արտադրանքի եւ բիզնես միջավայրի ստեղծման համար նախադրյալների ապահովումը:

ՀՀ էկոնոմիկայի եւ քաղաքաշինության նախարարներին հանձնարարվել է վեց ամսվա ընթացքում միջազգային ստանդարտների համաձայն, մշակել շինարարության ոլորտի զարգացման ծրագիր` ներգրավելով անհրաժեշտ մասնագետների եւ շահագրգիռ կողմերին: