«Նոր գրասենյակների բացումը` հաճախորդների սպասարկման բարելավման հետեւողական քաղաքականության մասն է: Վերջի մի քանի ամիսների ընթացքում մենք բացել ենք տասնյակ նոր գրասենյակներ եւ մեր բաժանորդները կարող են դիմել մեզ տարբեր հարցերով, եւ իրենց կտրվի մասնագիտական օգնություն», – ասել է «ԱրմենԹելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հայաստանում ներկայումս գործում է 81 գրասենյակ, որոնցից 25 մայրաքաղաքում: Նոր գրասենյակը գտնվում է Երեւանի Էրեբունի 18/5 փ. հասցեով: