Թուրքիան, կատարելով Եվրամիության պահանջը, կարող է վերացնել մահապատիժը, սակայն չի կարող թույլ տալ քրդերին ուսում ստանալ հարազատ լեզվով: Այդ մասին ասվում է երկրի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի այսօրվա հայտարարությունում: Կառավարությունը նշում է, որ քրդերի հարազատ լեզվով ուսում ստանալու վերաբերյալ պահանջի կատարումը էթնիկական սկզբունքներով կպառակտի երկիրը: Վարչապետի հայտարարությունն անմիջապես հետեւել է Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից քրդերի ուսման եւ պատժի հարցերով թուրքական օրենսդրության քննադատությունից հետո: Որբաթ օրն ավարտված երկօրյա այցի ընթացքում Միության ընդլայնման հարցերով Եվրամիության կոմիսար Գյունտեր Վերհեյնգենը դիմել է Թուրքիայի իշխանություններին` կոչ անելով կատարելագործել երկրի քրեական օրենսդրությունը: Եվրամիությունը պնդում է ապահովել կտտանքների արգելման եւ խոսքի ազատության, բացի քրդերենից այլ լեզուների ուսուցման հնարավորություն տրամադրելու երաշխիքները:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: