Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը (ArmRobotics), տեղի կունենա Երեւանում, դեկտեմբերի 12-ն: Այն կազմակերպվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) կողմից, «Hoornet» իրանական ընկերության ֆինանսական աջակցությամբ:
Առաջիկա միջոցառմանը նվիրված մամլո ասուլիսում, UITE-ի տնօրեն Կարեն վարդանյանը պատմել է առաջնության նպատակների մասին, որոնց թվում են երիտասարդ գիտնականների միավորումը, նրանց մոտ թիմային աշխատանքի հմտությունների զարգացումը, երկրում նոր տեխնոլոգիաների գաղափարների խթանումը եւ առաջմղումը: Նա նաեւ ավելացրել է, որ մրցանակային ֆոնդը այս տարի ավելացել է եւ առաջին տեղը զբաղեցրած երիտասարդ գիտնականների թիմը կստանա 250 հազար դրամ:
Առաջնությունից հետո հաջորդ օրը տեղի կունենա «Երիտասարդություն եւ ռոբոտաշինություն» թեմայով գիտաժողովը: